11-ամյա տղային այգում կոնֆետ են հյուրասիրել․ նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի հետևանքով 11-ամյա տղա երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Երեխայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանն ասել է, որ դեպքի մանրամասներն իրենց հայտնի չեն, քանի որ երեխան այդ պահին անգիտակից է եղել․․․ «Ընկերների պատմելով՝ դեպքից առաջ տղաս եկել և իրենց ասել է, որ իրեն կոնֆետ են հյուրասիրել, որն իր խոսքով՝ շատ համեղ է եղել։ Դրանից հետո նա գնացել է տաք սուրճ խմելու, որից հետո ընկերներին ասել է, որ իրեն լավ չի զգում, և վազելով եկել է տուն։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե դրանից առաջ ինչ է տեղի ունեցել, ով է մոտեցել երեխային, արդյոք նրան որևէ բան են տվել, և ինչ հանգամանքներում է նա հայտնվել նման վիճակում»,- պատմել է մայրը։
«Մուրացան» մանկական հիվանդանոցում նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Հարազատի փոխանցմամբ՝ կատարված հետազոտությունների և անալիզների պատասխանները դեռևս չեն ստացել։ Այս պահին երեխայի վիճակը շարունակում է մտահոգել հարազատներին։ Նրանց խոսքով՝ տղայի հիշողությունն ամբողջությամբ չի վերականգնվել, միայն իր անունն ու ազգանունն է հիշում, իսկ դեպքի հետ կապված ոչինչ չի կարողանում պատմել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Արթուր Դանիելյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքարկումը մերժվեց»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
3521:48
Ոստիկանները փորձում են Մգեր Արմենիային վտարել իր բնակարանից
5221:42
Օվկիանոսում 3 ամիս ինքնահոսի լողացող նավակի վրայից 5 մարդ են փրկել (լուսանկար)
10621:37
11-ամյա տղային այգում կոնֆետ են հյուրասիրել․ նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
7821:12
9 անձի՝ այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել
6420:48
«Հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը՝ այսօր՝ երեկոյան, տեղի կունենա հատուկ միջոցառում». Նարեկ Կարապետյան
7420:30
Ձերբակալված Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տեղափոխեցին դատարան՝ կալանքի հարցի քննարկման
6020:24
Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիր անհայտ է (տեսանյութ)
9420:12