Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում

Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում
110
Այսօր, 21:01

Նոյեմբերի 2-ին Զապորոժիեի մարզի Կամիշևախա գյուղում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մարմիններից մի քանիսը դեռևս չեն նույնականացվել։

«Ռուսներն ինն ավիառումբ են արձակել։ Սկզբում նրանք հարվածել են մարդասիրական օգնություն ստանալու եկած մարդկանց, ապա՝ դեպքի վայր ժամանած փրկարարներին և ոստիկաններին», - գրել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ փլատակներում կարող է թաղված լինել 30-ից ավելի մարդ։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վիրավորվել է 5 մարդ։

Հարվածի թիրախը դպրոցի շենքն է եղել, որտեղ տեղակայված էր մարդասիրական օգնության բաշխման կետ։ Զապորոժիեի մարզի պաշտպանության խորհրդի համանախագահ Իվան Ֆեդորովի խոսքով՝ հարձակման ժամանակ օգտագործվել են FAB-3000 հրթիռներ։ Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ զոհվածների թվում են 2 փրկարար և 4 ոստիկան։