Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Անշնորհքություն ա արել՝ նախօրոք պիտի զանգեր, նոր գար»․ Արմեն Հովասափյան

«Անշնորհքություն ա արել՝ նախօրոք պիտի զանգեր, նոր գար»․ Արմեն Հովասափյան
52
Այսօր, 17:24

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քննչական կոմիտեի նախագահը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե՝ «Շաքի մտած ադրբեջանցին ժամերով երեխաներին չի վնասել»։
Համաձայնեք՝ ինքնին բավական խոսուն ձևակերպում է։ Փաստորեն, ադրբեջանցու՝ հայկական բնակավայր անարգել մուտք գործելու, բնակելի տուն հասնելու և այնտեղ ժամերով գտնվելու հանգամանքների փոխարեն հանրությանը ներկայացվում է այն հանգամանքը, որ նա, իբր, երեխաներին վնաս չի տվել։ Ընդ որում, երեխաների վնասվածքների մասին տեղեկություններն էլ կարծես դուրս են մնում այս պատմության ներկայացումից։
Վերջին օրերին իշխանական տարբեր խողովակներով, ֆեյքերով ու տարբեր սազանդարների միջոցով տասնյակ անգամ շրջանառության մեջ է դրվել ադրբեջանցու վարքագիծը մեղմացնող նույն պատմությունը՝ «մառախուղի պատճառով մոլորվել է», «տուն է մտել, ճաշ է պատրաստել, հագուստը փոխել» և նմանօրինակ այլ բարբաջանքներ։ Հիմա էլ Քննչականի նախագահն է նույն տրամաբանությամբ ներկայացնում դեպքը՝ փաստացի լեգիտիմացնելով ադրբեջանցու գործողությունները։
Իսկ կարո՞ղ ա մի հատ ավելի խորանայիք ու պատասխանեյիք, թե ինչպե՞ս է ադրբեջանցին հայտնվել հայկական բնակավայրում, ինչպե՞ս է հասել բնակելի տուն և ժամերով մնացել այնտեղ, այսինքն, ձեր բուն ֆունկցիան անեք, թե ո՞վ է պատասխան տալու քաղաքացիների անվտանգության համար։
Տենց լավ չի՝ մի հատ էլ օֆիցիալ հայտարարեք՝ «Рафик не в чём не виноват», ու էս թեման էլ գլոբալ առումով փակված համարենք։ Հետո, երևի, մեզ կմնա միայն շնորհակալություն հայտնել, որ ադրբեջանցին երեխաներին ավելի մեծ վնաս չի հասցրել ու կոշիկները տուն մտնելուց առաջ հանել է։
Հա, ու անշնորհքություն ա արել՝ նախօրոք պիտի զանգեր, նոր գար»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան