Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքն ուղղված է ամբողջ Եվրոպայի դեմ»․ Զելենսկի

«Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքն ուղղված է ամբողջ Եվրոպայի դեմ»․ Զելենսկի
108
Այսօր, 18:07

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բեռլինի անվտանգության համաժողովի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանի համար «խաղաղ և միասնական Եվրոպան թշնամի է»։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն արդեն կողմնորոշվել է։ Նա որոշել է, որ խաղաղ և միասնական Եվրոպան իր թշնամին է։ Եվ այս իրավիճակը մեկ տարվա ընթացքում ինքնին չի վերանա։ Նայեք այն ռազմական ենթակառուցվածքներին, որոնք Ռուսաստանը կառուցում է վերջին տարիներին։ Մի՞թե այդ ամենը միայն Ուկրաինայի դեմ է։ Դա չափազանց մեծածավալ է, որպեսզի ուղղված լինի միայն Ուկրաինայի դեմ։ Այն ուղղված է ձեր դեմ»,- նշել է նա։

Զելենսկին դրական է գնահատել այն հանգամանքը, որ աշխարհի այլ երկրներ ավելի ու ավելի հաճախ են Եվրոպան դիտարկում որպես անվտանգության աղբյուր։ Նրա խոսքով՝ առայժմ այդ ներուժը մեծամասամբ իրացված չէ, սակայն կարող է շատ հզոր դառնալ։ Նրա խոսքով՝ «դեռևս կա հնարավորություն, որ Ամերիկան կմնա Եվրոպայի համար այդքան կարևոր անվտանգության դաշինքի մաս»։

«Իսկ մեզ՝ Ուկրաինայի համար, իրավիճակն այժմ չափազանց բարդ է։ Բայց Ուկրաինան երբեք չի հանձնվի։ Ուկրաինան միշտ ուժեղ կլինի։ Եվ Ուկրաինան միշտ եվրոպական է լինելու։ Բայց ի՞նչ կլինի այստեղ»,- նշել է նա։ «Աշխարհում ԱՄՆ-ի դերը կարող է ավելի նվազել։ Հետևաբար, Եվրոպայի դերը աշխարհում պետք է ավելի մեծանա։ Իսկ առանց Գերմանիայի դա անհնար է։ Առանց ձեզ ազատությունն անխուսափելիորեն պարտություն կկրի։ Եվրոպայում ազատությունն ու անվտանգությունն անհնար են առանց ձեր կամքի և ուժի։ Եվրոպան Գերմանիային այլընտրանք չունի»,- հավելել է Զելենսկին։