«Դեմոկրատները տոնում են տակտիկական հաղթանակ, ինչը սակայն, դեռ հեռու է ստրատեգիական լինելուց»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ–ում տեղի է ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը, որի նախնական արդյունքը վկայում է, որ դեմոկրատները կվերցնեն թե Ներկայացուցիչների պալատը, թե Սենատը։ Այս հեռանկարը, իհարկե, միանգամայն կանխատեսելի էր դարձել մինչ այդ էլ։
Ի՞նչ է սա նշանակում ԱՄՆ համար։ Իհարկե նշանակում է, որ զգալիորեն կթուլանան Թրամփի դիրքերը, բայց այդ առնչությամբ ապոկալիպտիկ կանխատեսումը թերևս կլինի չափազանցություն։ Նախ, չմոռանանք, որ ԱՄՆ այդուհանդերձ նախգահական ուժեղ իշխանությամբ երկիր է, այլ ոչ թե խորհրդարանական կամ կիսանախագահական։ Կոնգրեսը ոչ թե իշխանության «երկրորդ բեվեռ» է, այլ ավելի շուտ որոշակի բալանսավորող գործոն։ Ըստ այդմ, Թրամփի քաղաքական դիրքերը որոշակի կկաշկանդվեն, սակայն հազիվ թե բերեն քաղաքականության բեկումնային փոփոխության։
Առավել ևս, որ կա մեկ այլ հարց՝ 2028 թվականի նախագահի ընտրությունը։ Վերջին հաշվով, հենց սա է առանցքային ընտրությունը նաև դեմոկրատների համար։ Եթե նրանք ներկայումս շատ խիստ կամ էապես խանգարեն Թրամփին, ապա դա կարող է հղի լինել 2028 թվականի նախագահի ընտրությանն ընդառաջ իրավիճակի համար պատասխանատու դառնալու վտանգով։ Իսկ իրավիճակը թե աշխարհում, թե ԱՄՆ–ում չի լինելու հեշտ, հետևաբար դեմոկրատները կփորձեն թերևս այսպես ասած չափավոր, համաչափ տրամաբանությամբ սահմանափակել Թրամփինե և նրան չտան առիթ 2028 թվականի ընտրությանն ընդառջ ասելու, որ այս կամ այն խնդրի պատճառը դեմոկրատներն են, որ խանգարել են կամ խանգարում են իրեն։
Այլ կերպ ասած, չմոռանանք, որ սա այդուհանդերձ միջանկյալ ընտրություն է, այսինքն՝ ըստ էության՝ գլխավոր ընտրությանն ընդառաջ վերադիրքավորման պրոցես, որտեղ դեմոկրատները տոնում են տակտիկական հաղթանակ, ինչը սակայն դեռ բավականին հեռու է ստրատեգիական լինելուց։
Կրկնեմ, որ սա ամեն ինչ նույն ձևով շարունակվելու մասին չէ։ Փոփոխություններ կլինեն անկասկած, բայց խնդիրն այն է, թե հատկապես ինչպիսին են լինելու այդ փոփոխությունները՝ թե ԱՄՆ արտաքին քաղաքական քայլերում, թե նաև ԱՄՆ ներսում։ Հեշտ չի լինելու թերևս ոչ մեկի համար՝ թե դեմոկրատների, թե հանրապետականների, թե Թրամփի։ Գուցե ավելի շատ՝ Պուտինի և Սի Ցզինպինի, և հնարավոր է՝ Ջեյ Դի Վենսի»։

«Դեմոկրատները տոնում են տակտիկական հաղթանակ, ինչը սակայն, դեռ հեռու է ստրատեգիական լինելուց»․ Հակոբ Բադալյան
3918:54
«Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքն ուղղված է ամբողջ Եվրոպայի դեմ»․ Զելենսկի (տեսանյութ)
13718:07
«Իշխանությունը կարող է անտեսել ընդդիմությանը, բայց իրավունք չունի անտեսելու պետության շահը»․ Մետաքսե Հակոբյան
7717:30
«Անշնորհքություն ա արել՝ նախօրոք պիտի զանգեր, նոր գար»․ Արմեն Հովասափյան
7617:24
«Ես արդար եմ»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
7617:18
«Նպատակը՝ կալանքի տանելն ու դա բանակցային կետ սարքելն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7517:12
«Տեղի ունեցող գործողությունները Փաշինյանի անոնսած բռնությունների նոր թատերաշրջանի շրջանակներում են». Տիգրան Աբրահամյան
7417:06
«Այս իշխանության վախերն այնքան մեծ են, որ տնային կալանքի մեջ գտնվող մարդուն նորից ձերբակալում են»․ Իրինա Յոլյան (տեսանյութ)
6916:54