«Ո՞վ պետք է պատասխան տա ճանապարհների վտանգավոր հատվածների և թերի վերահսկողության համար»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի համար ամբողջ մեղքը վարորդների վրա բարդելը իշխանությունների համար ամենահեշտ արդարացումն է։
Բայց ո՞վ պետք է պատասխան տա ճանապարհների վտանգավոր հատվածների, ընդհանրապես՝ թերի վերահսկողության ու կանխարգելիչ քայլերի բացակայության համար։
Տպավորություն է, թե ուժային կառույցների գրեթե ողջ ուշադրությունն ու ռեսուրսներն ուղղված են իշխանավորների անվտանգությունն ապահովելուն, իսկ շարքային քաղաքացիների անվտանգությունը ուղղակի երկրորդ պլան է մղված։
Վթարից հետո դեպքերն արձանագրելով ու զոհերի թիվը հրապարակելով՝ խնդիրները չեն լուծվելու, իսկ մարդկային կյանքերի անվտանգության ապահովումը, անկասկած, այս իշխանությունների կառավարման «արդյունավետության» ցուցիչներից ևս մեկն է...»:

«Խաչատուր Սուքիասյանի առաջարկով դատարանում այսօր հաշտության համաձայնություն կնքեցինք». Նաիրի Հոխիկյան
1118:24
«Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների ամսաթվերը կապ չունեն ԱՄՆ-ի Քոնգրեսի ընտրությունների հետ». Պեսկով
3518:18
«Փաստաբանը եթե խոսում ա, պետք ա հիմնավորված խոսա, դատարկ-դատարկ դուրս չտա»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
3918:12
Իսրայելի բանակը Գազայի վրա նոր հարվածների արդյունքում 6 արմատականների է չեզոքացրել
6818:01
«Ո՞վ պետք է պատասխան տա ճանապարհների վտանգավոր հատվածների և թերի վերահսկողության համար»․ Շիրազ Խաչատրյան
5117:42
«Հուսով եմ՝ չեն կոտրվի և քվե չեն տա ալիևին». Սամվել Ասլիկյան
7616:42
«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
8315:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
9814:42