Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից»․ Հայկ Այվազյան

«Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից»․ Հայկ Այվազյան
66
Այսօր, 09:36

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020թ-ի այսօրը՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանը Արցախը փրկելու օգնության ձեռք մեկնեց՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պարտադրելով եռակողմ հայտարարությունը։
Կյանքը ապացուցեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետպատերազմյան լավագույն հայանպաստ փաստաթուղթն էր։ Ավելին, այն փրկօղակ էր նաև Հայաստանի համար։
Սակայն, ցավոք սրտի, Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից։
Մինչ 2022թ. հոկտեմբեր Արցախը պահելու մասին ինչ հեքիաթ ասես չլսեցինք Հայաստանի քաղաքական դաշտում՝ էլ Մինսկի խումբ, էլ միջազգային հանրություն, էլ ԱՄՆ կոնգրես, էլ ԵՄ…։ Այնինչ պետք էր անել ընդամենը մեկ պարզ բան՝ պաշտպանել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ որպես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման՝ այլևս միակը մնացած հայանպաստ փաստաթուղթ։
Փոխարենն այդ փասաթուղթն ամեն ձևով պիտակավորվեց և վարկաբեկվեց՝ ճանապարհ հարթելով 2022թ. հոկտեմբերի Պրահայի հայտարարության համար, ինչը վերջնականապես փակեց Արցախի թեման»։

Աղբյուրը`   Հայկ Այվազյան