«Վերջին անգամ ե՞րբ եք մետրո նստել»․ լրագրողը՝ Տիգրան Ավինյանին

«Վերջին անգամ ե՞րբ եք մետրո նստել․ մարդիկ իրար «շալակ ելած» երթևեկում են, այս խնդիրը ե՞րբ է լուծվելու»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ «Նախ եկեք հասկանանք, որ մենք ունենք շարժունակության աճ՝ գլոբալ բոլոր առումներով։ Այսինքն՝ և՛ ավտոբուսներից օգտվողների քանակն է ավելացել, և՛ ավտոմեքենաներից, և՛ մետրոպոլիտենից օգտվողների, ամենայն հավանականությամբ և՛ բնակչության քանակն է ավելացել, և՛ մարզերից մեր հայրենակիցներն ավելի շատ են մուտք գործում Երևան։ Սա մի առումով շատ լավ է, բայց մյուս առումներով շատ վատ»,- ասել է Ավինյանը և շարունակել․ «Մենք պարբերաբար ավելացնում, վերանորոգում, հիմնանորոգում ենք վագոնները։ Քաղաքապետարանը կառավարությունից ունի վերջնական հաստատում՝ մետրոյի արդիականացման ծրագրի, որը՝ մետրոպոլիտենի բոլոր վագոնները և ընդհանուր ենթակառուցվածքն արդիականացնելն է»։

«Վերջին անգամ ե՞րբ եք մետրո նստել»․ լրագրողը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
7315:06
«Վաղը վարչական շրջանի ղեկավարը հանդիպելու է ծնողների հետ»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9214:54
«Ես ինչ իմանամ՝ ինչ եք ցույց տալիս». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8514:48
«Տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
8214:18
«Ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
7614:12
«Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
9713:24
Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ
17812:55
«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
10111:42