Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Հովհաննիսյանը շուրջ երեք տասնամյակ աշխատել է պետական տարբեր կառույցներում, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեում և ընդերքի պետական տեսչությունում։ Ուսումնասիրել ենք նրա կենսագրությունն ու 2025 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը։
Արսեն Հովհաննիսյանը ծնվել է 1964 թվականի հունիսի 10-ին՝ Երևանում։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատել է որպես մոնտաժնիկ, այնուհետև՝ ՌՍՖՍՀ-ում՝ որպես էլեկտրիկ։ 1993-1997 թվականներին սովորել է Հայկական բաց համալսարանում, զուգահեռաբար ղեկավարել «Օրիոն» ԲԲԸ-ն։ Հետագայում աշխատել է «Չորս» ՍՊԸ-ում և Կադաստրի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2007 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
2014-2017 թվականներին եղել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության բաժնի պետը։ 2018-2019 թվականներին ղեկավարել է Կադաստրի կոմիտեի վերահսկողության վարչությունը։ 2021-2022 թվականներին եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2022 թվականի ապրիլին նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։
Անշարժ գույք․
Ուսումնասիրեցինք Հովհաննիսյանի 2025 թվականի հայտարարագիրը և պարզեց, որ պաշտոնյան հայտարարագրել է բնակարան, որի կեսի սեփականատերն է։ Բնակարանը ձեռք է բերվել 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժառանգությամբ։
Պարզեցինք, որ 2025 թվականի ընթացքում Հովհաննիսյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույք չի օտարել։ Տարվա վերջում նրա հայտարարագրում կրկին առկա է նույն՝ բնակարանի 1/2 բաժինը։
Տրանսպորտային միջոցներ․
Հովհաննիսյանը հայտարարագրել է 2018 թվականի արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականի հոկտեմբերի 21-ին՝ գնման եղանակով։
Բացի այդ, հայտարարագրում նշված է 2006 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որից պաշտոնյան փաստացի օգտվել է տարվա ընթացքում 90 և ավելի օր։ Սակայն հայտարարագրում այդ մեքենայի սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են։
Դրամական միջոցներ․
Արձանագրեցինք, որ 2025 թվականի սկզբին Հովհաննիսյանը հայտարարագրել էր 10 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարեվերջին այդ գումարը կազմել է 2 մլն դրամ։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում նրա հայտարարագրած կանխիկ միջոցները նվազել են 8 մլն դրամով։
Բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 341 հազար 951 դրամ 37 լումա, իսկ տարվա վերջում՝ 22 հազար 498 դրամ 44 լումա։ Մեկ այլ բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբին զրո է եղել, իսկ տարեվերջին կազմել է 390 հազար 570 դրամ 2 լումա։
Փոխառություններ և վարկեր․
Պաշտոնյան 2025 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից ստացել է 19 մլն 500 հազար դրամ վարկ։ Հայտարարագրում նշված է նաև, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 10 մլն 852 հազար 938 դրամ, իսկ վարկի նպատակային նշանակությունը կապված է բնակարանի հետ։
Եկամուտներ և ծախսեր․
Պարզեցինք, որ 2025 թվականին Հովհաննիսյանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացած աշխատավարձը կազմել է 8 մլն 323 հազար 300 դրամ։ ՊԵԿ-ից նա ստացել է նաև 1 մլն 28 հազար 710 դրամ եկամտային հարկի վերադարձ։
Հայտարարագրում ստացված վարկի 19 մլն 500 հազար դրամը ևս ներառված է եկամուտների բաժնում։ Այդ բաժնում ներկայացված ընդհանուր գումարը կազմել է 28 մլն 852 հազար 10 դրամ։
Արձանագրեցինք նաև, որ պաշտոնյան 2025 թվականին անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 8 մլն դրամ։ Այլ՝ հայտարարագրում առանձնացված խոշոր ծախսերի վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն»։

Ուկրաինան Միխայիլ Գալուստյանին ներառել է Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
8109:24
Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
5309:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7707:30
«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
11903:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
12602:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
12401:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
13500:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
186Երեկ, 23:49