«Մահաբեր ու մահաստեղծ․ սա օրվա կառավարիչների հավաքական բնութագիրն է»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախօրեին լրահոսը պայթեց Արսեն Գևորգյանի մահվան բոթով, ինչը նրա ճանաչողների և ոչ միայն նրանց համար սարսափելի էր։ Տեղի ունեցածն ակնհայտորեն օրվա հակահայ իշխանության դրսևորման հերթական ակտն էր․ սրանք ատում են հային և հայի հետ կապված ցանկացած երևույթ։
Արսենին սրանք կալանքի տարան զուտ այն պատճառով, որ համարձակվել և համաձայնել էր մասնակցել Ստեփանավանի ընտրություններին։ Մի պահ պատկերացնենք, որ Արսենին անազատությունից չէին զրկում, և, ասենք, նրա նկատմամբ վարչական վերահսկողություն էր սահմանվում։ Պատասխանն ակնհայտ է՝ Արսենն այսօր ողջ էր լինելու։ Այսինքն՝ մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ։ Սրանք իրենց ընդդիմադիրներին կալանքի են տանում մի պարզ պատճառով՝ աբիժնիկ են։
Երբ խոսում ենք պետական մամլիչի ու բռնաճնշումների նոր թափանիվի մասին, հենց այս ռիսկերն ու անդառնալի ցավը նկատի։ ունենք: Մահաբեր ու մահաստեղծ․ սա օրվա կառավարիչների հավաքական բնութագիրն է։
Ի դեպ՝ Արսենի այս ողբերգական դեպքը թերևս ավելի է համախմբելու այս մահաբերների դեմ տարվող պայքարը, քանի որ նա մեզանից մեկն էր և ցույց էր տվել պայքարող տեսակ լինելու իր կարողությունը։
Խորին ցավակցություններս Արսենի ընտանիքին ու մերձավորներին։
Հուսամ՝ դեռ կհանդիպենք, եղբայր»։

«Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինվորը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
1712:18
«Տիկի՛ն նախարար, հիմա գո՞հ եք»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
3812:00
«Մահաբեր ու մահաստեղծ․ սա օրվա կառավարիչների հավաքական բնութագիրն է»․ Արմեն Հովասափյան
3611:48
«Շինծու մեղադրանքներով վարկաբեկում են․ մարդկանց սիրտն ուղղակի չի դիմանում»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
4211:30
Աննա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5911:18
«Պուտինն ապրում է այլ իրականության մեջ». Զելենսկի (տեսանյութ)
14311:13
«Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո». փաստաբաններ
5711:06
«Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար»․ ակցիա՝ ԵՄ հայաստանյան գրասենյակի դիմաց (տեսանյութ)
5111:00