«Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինվորը»․ Աննա Գրիգորյան

«Վերջին 5 տարիների ընթացքում ՔԿՀ-ներում մահացել է 87 մարդ, 4 մարդ՝ այս տարի․ ցավոք սրտի, սրանք ուղղակի դառնում են վիճակագրություն՝ այս իշխանությունների համար, որոնցից որևէ եզրակացություններ չեն անում, փոփոխություններ չեն իրականացնում»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Հայաստանում կան քրեակատարողական հիմնարկներ, որոնք խայտառակ պայմաններում են․ «Նուբարաշենը»-ը վատ պայմաններում է, «Երևան» ՔԿՀ-ն՝ այդ հայտնի ԱԱԾ պադվալը, որտեղ կալանավորված են Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը։ Այդ խցերն ուղղակի գոյություն չպիտի ունենան ու կապ չունի՝ այնտեղ Քոչարյանն է նստած, թե այլ անհատ։ Բայց դուք գիտե՞ք, թե որտեղ է պահվում ադրբեջանցի այն զինվորը, ով ներխուժել էր ՀՀ տարածք և կրակել մեր հայրենակցուհու վրա․ ինքը պահվում է այդ ԱԱԾ պադվալում, բայց կարո՞ղ եք գուշակել, թե ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինվորը։ Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, երբ կողքի խցում Ռոբերտ Քոչարյանն է նստած՝ անմարդկային պայմաններում․ դա է այսօրվա իշխանության իրական դեմքը»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։

«Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինվորը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
1712:18
«Տիկի՛ն նախարար, հիմա գո՞հ եք»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
3812:00
«Մահաբեր ու մահաստեղծ․ սա օրվա կառավարիչների հավաքական բնութագիրն է»․ Արմեն Հովասափյան
3611:48
«Շինծու մեղադրանքներով վարկաբեկում են․ մարդկանց սիրտն ուղղակի չի դիմանում»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
4211:30
Աննա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5911:18
«Պուտինն ապրում է այլ իրականության մեջ». Զելենսկի (տեսանյութ)
14311:13
«Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո». փաստաբաններ
5711:06
«Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար»․ ակցիա՝ ԵՄ հայաստանյան գրասենյակի դիմաց (տեսանյութ)
5111:00