«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին

«Ես ծնվել եմ Արցախի դրոշի տակ և ամբողջ կյանքում ապրելու եմ՝ հայացքս դեպի այս դրոշը։ Բայց ձեր և ձեր «բարեկիրթ ընկերոջ» պատճառով հարյուր հազարավոր հայեր այլևս չեն կարողանում ապրել այս դրոշի տակ, ավելին՝ հազարավոր տղաներ այս դրոշի ներքո հանգչում են Եռաբլուրում»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանաի ժամանակ նշեց արցախցի ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
«․․․Օլիգարխիայի բերած խնդիրների պատճառով մարդիկ խնդիր են ունեցել իրենց տանն ապրելու, իրենց երկրում ապրելու, դա է պատճառը, որ հարյուր հազարավոր մարդիկ 2018 թվականին դուրս են եկել պայքարելու, և այդ պայքարը հասել է արդյունքի․․․ Մենք առերեսվել ենք փաստին, որ Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ գաղթել են և այսօր վերադառնում են։ Դուք էլ եք ապրում ՀՀ-ում և դա էլ քիչ չի, ԱԺ պատգամավոր եք»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
«Արցախցիները մի տարի սոված են մնացե՞լ, բա տիկին Հովսեփյանը ինչո՞ւ չի հիշում, որ ՀՀ ժողովուրդն էլ յոթ-ութ տարի սոված է մնացել և հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել երկրից փախնել մանվելների, ռոբերտների, սերժերի, ծառուկյան գագոների, նեմեց ռուբոների ձեռից են ստիպված եղել․․․ Խի՞ չեք հիշում, որովհետև լափամանից փա՞յ եք ունեցել, կտրվել եք, դրա համար եք մրմռո՞ւմ։ Դուք սով չեք տեսել, ձեզ համար Ղարաբաղը բիզնես ա եղել, հիմա զրկվել եք այդ բիզնեսից»,- հավելեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
5320:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5720:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
6619:36
«Դիշովի զրույցի թեմա եք բացել․ հերիք ա մարդկանց մեղադրեք չզոհվելու համար»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
7719:00
«Դու արջ քորող ստնտու ես»․ Նիկոլ Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
8818:42
«Գողին բարերար չփորձեք կոչել․ հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, կդառնաք քաղաքական բոմժ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
7618:36
«Ասում են՝ գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած՝ գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8418:18
«Նոր սահմանադրության ուղերձը մեկն է՝ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը բոլոր ուղղություններով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7017:42