Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
52
Այսօր, 21:07

Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ կիրառել են այսպես կոչված «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածներ հասցնելու համար՝ կարողանալով շրջանցել Starshield համակարգի տեխնիկական սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։
Տեխնոլոգիան իրենից ներկայացնում է վերահաղորդիչ անօդաչու թռչող սարքերի ցանց, որն ապահովել է կայուն կապ օպերատորների և հրթիռների միջև հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա։ Դրա շնորհիվ զինվորականներն իրական ժամանակի ռեժիմով ստացել են տեսաազդանշան, կարողացել են շրջանցել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը և «Ֆլամինգո» հրթիռները ճշգրտորեն ուղղորդել դեպի կամրջի առավել խոցելի կառուցվածքները։ Վերահաղորդիչ անօդաչուները գործարկվել են որպես փոխարինող Starshield համակարգին, որի աշխատանքը վերջերս կրկին սահմանափակվել էր արագության առումով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ղրիմի կամրջի վրա այս հարձակումը դարձել է յոթփուլանի լայնածավալ գործողության ավարտական փուլը, որի ընթացքում ուկրաինական ուժերը մի քանի շաբաթ շարունակ աստիճանաբար թուլացրել են ռուսական պաշտպանությունը։