Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին

«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին
28
Այսօր, 21:00

«Պարոն Ղազարյան, մի անգամ էլ տեղից խոսեցիք, ձեզ հանելու եմ դահլիճից»,- ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։

«Պարոն Ղազարյան, լուրջ եմ ասում, մի անգամ էլ տեղից ռեպլիկ ու դուրս եք գալու։ Դուրս եկեք դահլիճից։ Պարոն Ղազարյան, լքեք դահլիճը, ձեզ սանկցիա եմ կիրառում մինչև օրվա ավարտը դուք պետք է լքեք դահլիճը։ Այո, կարող եմ, որովհետեւ շարունակաբար խախտում է»,–ասաց ռուբինյանը։ Քանի որ Էդգար Ղազարյանը շարունակում էր տեղում նստած մնալ, Ռուբինյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։

«Վախկոտը դու ես։ Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»,-ասաց Ռուբինյանը։

«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին