«Իմ պայմանները` վարչապետին». Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որ դեպքում իշխանության հետ ես կկնքեի Ազգային համաձայնության հռչակագիր՝ սահմանադրության հանրաքվեի շուրջ։
Նիկոլ Փաշինյանը առաջարկել է ընդդիմությանը կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկին և գնալ հանրաքվեի։ Պայմանն է՝ եթե հանրաքվեն չանցնի՝ ինքը հրաժարական կտա և չի առաջադրվի այլևս։
Ընդդիմությունն այս պահին առաջարկին մի պատասխան ունի՝ մենք քեզ չենք հավատում և կողմ չենք քվերակելու ալիևյան սահմանադրությանը։
Ինչ կանեի ես, եթե լինեի քաղաքական ուժ պառլամենտում, որի ձայնից կախված է հանրաքվեի ապագան։
Նախ կդիտարկեի երեք նախադրյալ․
1.Հայաստանին պետք է խաղաղություն
2.Ժողովուրդը ուզում է խաղաղություն
3.Խաղաղության շուրջ իռացիոնալ ներքին առճակատումը ավելի է բևեռացնելու և թշնամացնելու հասարակությանը։
Հիմք ունենալով վերոգրյալը՝ ես կոնտրառաջարկ կանեի Նիկոլ Փաշինյանին։ Եթե ըստ Ադրբեջանի, Սահմանադրության փոփոխությունը խաղաղության գինն է, ապա խաղաղությունը պետք է ունենա բովանդակություն և կոնկրետ, չափելի և ժամկետավորված երաշխիքներ։
Ես պատրաստ կլինեի կողմ քվեարկել հանրաքվեին, եթե Փաշինյանը՝ որպես վարչապետ, ապահովում է նախապայմաններ։ Նախապայմաններ, որոնք պետք է կատարվեն մինչև հանրաքվեն և պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն հանրաքվեից հետո՝ հստակ ժամկետով։
Իմ պայմաններն են վարչապետին․
1. Թելադրվողի կարգավիճակից ստանձնել թելադրողի կարգավիճակ՝ որպես ՀՀ արտաքին և անվտանգության շահերի պատասխանատու
2. Մինչև Սահմանադրության փոփոխությունը պահանջել Ադրբեջանից վեց ամսվա ընթացքում
Ա/դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից
Բ/հետ վերադարձնել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին
Գ/լուծարել Արևմտյան Ադրբեջան համայնքը կամ կազմակերպությունը
Դ/հրաժարվել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից
Ե/ պարտավորվել պաշտպանել հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը՝ որպես հայկական
3. Սահմանադրության բարեհաջող փոփոխությունից հետո երեք ամսվա ժամկետում կնքել վերջնական խաղաղության պայմանագիր։
4. Բոլոր երաշխիքները պետք է լինեն գրավոր։
Պահանջների մեջ կարող ենք դիտարկել երեք դեպք․
1. Ադրբեջանը հրաժարվում է կատարել այդ պահանջները, հետևաբար խաղաղություն չի լինելու և Սահմանադրության փոփոխությունը հերթական զիջման ծուղակն է։
2. Ադրբեջանը տալիս է երաշխիքներ, բայց վեցամսա ընթացքում մինչև նախանշված ժամկետը չի կատարում դրանք, հետևաբար վերջնական խաղաղությունը փուչիկ է և խաղաղություն չի լինելու։
3. Ադրբեջանը տալիս է երեաշխիքներ և կատարում դրանք /ինչը տեսականորեն չենք կարող բացառել, բայց գործնականորեն համարում ենք անհնար/, բայց ելնում ենք այն բանից, որ Նիկոլ Փաշինյանը հավատում է Ադրբեջանին, ինչպես հավատում է հիմա։
1-ին և 2-րդ դեպքերում Նիկոլ Փաշինյանը պարտավորվում է հրաժարվել իշխանությունից և չառաջադրվել նոր ընտրություններում։
Միայն 3-րդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է երաշխավորել իր բերած խաղաղությունը և շարունակել պաշտոնավարել (ինչը կլինի արդար)։
Իշխանության և ընդդիմության միջև այսպիսի համաձայնությունը կարող էր կնքվել միայն գրավոր։ Ես այն կանվանեի Ազգային համաձայնության հռչակագիր։
Միայն այսպիսի հստակ պահանջների դեպքում իշխանությունն այլևս չի կարող սահմանափակվել տեսական և դատարկ հայտարարությամբ, թե մենք փոխում ենք Սահմանադրությունը, որպեսզի խաղաղություն լինի։
Մնացած բոլոր դեպքերում իշխանությունը կատարում է երկու խնդիր․
1. Իրագործել Ադրբեջանի պահանջը ամեն գնով, որը մեզ չի տալու իրական խաղաղություն
2. Պահպանել իր իշխանությունը՝ կրկին ամեն գնով՝ այդ թվում հայկական պետության հաշվին։
Իսկ ի՞նչ կանեի դուք»։

«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
2702:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
6801:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
7100:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
95Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
93Երեկ, 21:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
188Երեկ, 19:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
116Երեկ, 19:18
Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
197Երեկ, 17:43