«Ադրբեջանում իմ ձերբակալությունը 2017թ. դեպի Արցախ զբոսաշրջիկների թվի կրկնապատկման պատճառ դարձավ». Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նոր գրառում է կատարել իր puerrtto.livejournal.com բլոգում՝ կրկին պատմելով ընթացիկ տարում 9 ամիս ադրբեջանական բանտում անցկացնելու դառը փորձի մասին:
«2017-ն ինձ համար հեշտ տարի չէր, քանի որ տարվա 9 ամիսը ես Արցախ այցելելու համար անց եմ կացրել ադրբեջանական բանտում: Ինձ բաժին էր ընկել դառնալ ադրբեջանական կլանների կեղտոտ քաշքշուկների ականատեսը, իմանալ Ալիևների ընտանեկան հակասությունների մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ անձնական օդանավով, սեփական աչքով տեսնել ու լսել մուսուլմանական այս երկրում հանուն իշխանության ու նավթադոլարների տարվող գզվռտոցի, նրանց ռասիզմի ու արցախյան հակամարտության պատճառով ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլև առհասարակ այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ տածած ատելության մասին»,- գրել է Լապշինը:
«Գաճաճ պետություն Ադրբեջանն, իմ օրինակով փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին, հասավ հակառակ արդյունքի ու նպաստեց, որ 2017թ. Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն ի տարբերություն նախորդ տարվա կրկնապատկվեց»,-նկատել է Լապշինը:
Բլոգերը մանրամասնել է, որ այդ զբոսաշրջիկների շարքում էին իր ընկերներից մի քանիսը, որոնք «հրաշալի երկրամասի՝ Արցախի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշարձանների մասին հետաքրքիր ֆիլմ են նկարահանել»:
«Անպայման դիտեք, վստահ եմ, որ դուք ևս կցանկանաք այնտեղ այցելել»,- եզրափակել է Լապշինը՝ հրապարակելով նաև մերձբալթյան երկրներից մի շարք բլոգերների կողմից ստեղծված TravelBlog.lv նախագծի՝ Արցախի մասին պատմող ֆիլմի թրեյլերը:

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
50Երեկ, 22:18
«Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար» - «Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը». Բագրատ Սրբազան
55Երեկ, 21:06
«Ուժեղ կարկուտն ավերում է Գյումրին»․ Վահան Թումասյան (տեսանյութ)
86Երեկ, 20:48
«Հավկիթի մեծության կարկուտ՝ Շիրակի մարզում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
66Երեկ, 20:24
«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
74Երեկ, 19:36
«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
62Երեկ, 17:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
73Երեկ, 16:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
50Երեկ, 16:24