Շաբաթ, 20 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Պետք է Փաշինյանի դեմ զրպարտության համար հաղորդում ներկայացնել դատարան»․ Հրայր Կամենդատյան

«Պետք է Փաշինյանի դեմ զրպարտության համար հաղորդում ներկայացնել դատարան»․ Հրայր Կամենդատյան
36
Այսօր, 00:30

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել։ Դա կազմում է մոտ 350 հազար մարդ։ Այսինքն, եթե դրա երազը զարգանա, մի գեղեցիկ օր սա կարող է ասել, որ բանտերը հերիք չեն և համակենտրոնացման ճամբարներ են պետք։ Ծիծաղելի է բռնապետը, բայց նման մի ծիծաղելի տիպ էլ Գերմանիայում տասնյակ միլիոնավոր մարդ լցրեց ճամբարները։ Ինչ պետք է անել։ Մի հարյուր հազար մարդ պետք է դրա դեմ զրպարտության համար հաղորդում ներկայացնի դատարան։ Դրան պիտի չթողնենք մարսի այս զրպարտությունը։
Նման հայտարարությունները բնականաբար առաջացնում են հանրային սուր արձագանք, հատկապես երբ խոսքը վերաբերում է հարյուր հազարավոր քաղաքացիների հասցեին հնչեցված մեղադրանքներին։ Մեր նշած տարբերակը՝ իրավական ճանապարհով զրպարտության դեմ պայքարելը, ժողովրդավարական հասարակություններում ընդունված և քաղաքակիրթ մեթոդներից է»։