«Արյունլվա են արել «քաղաքական բլոգեր» Արամ Ավետիսյանին»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան էջում գել է․ «Արյունլվա են արել «քաղաքական բլոգեր» Արամ Ավետիսյանին։ Այս երիտասարդը փորձեց յուրովի կրկնել հայտնի ԴՈԳ-ի «դեմարշը» և ամեն անգամ «դարակազմիկ» բացահայտումներ էր անում՝ լի վիրավորանքներով և հայհոյանքներով։
Շատերը նրան անվանում էին «կամիկաձե», մյուսները՝ նրան ընկալում էին որպես թույլերի պաշտպան, որը լեզվի հաղթարշավ էր սկսել Հայաստանի նախկին քաղաքական և ֆինանսական էլիտայի ներկայացուցիչների և նրանց ընտանիքիների անդամների նկատմամբ։
Ես դատապարտում եմ բռնությունը, բայց յուրաքանչյուր սուբյեկտ, ով զբաղվում է հանրային-քաղաքական գործունեությամբ թե՛ բլոգերի, և թե՛ այլ կերպարում, բարոյական իրավունք չունի մտնելու մարդկանց ընտանիք, որը շատ դեպքերում իրականացվում է իշխող վարչախմբի հովանավորությամբ՝ սկսած ֆեյքերի ֆաբրիկաներով, ավարտած տրոյական նժույգներով և ջորիներով։
Հ.Գ. Բնականաբար պարզ է՝ ում են մեղադրելու»։


«Վերջին ամիսների 3 աղմկոտ ձերբակալությունները և դրանց ուղեկցող հաղորդագրություններն ընդհանուր տրամաբանություն ունեն». Լևոն Զարգարյան
6403:06
«1921թ-ի օգոստոսի վերջին Զանգեզուրի հայկական հատվածը պաշտոնապես հաստատվեց Խորհրդային Հայաստանի մաս». Թաթուլ Հակոբյան
8201:00
««Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը դարձավ մեյնսթրիմ». Վահե Հովհաննիսյան
8700:42
«Այս մարդիկ հաղթանակից հետո հետ քաշվեցին, թույլ տվեցին, որ ժողովուրդը խժռի իրենց արածը». Արթուր Դանիելյան
10000:18
Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները կարող են լինել ՌԴ-ի հետ բանակցությունների վերսկսման ժամանակը
156Երեկ, 23:13
«Դեռ շատ վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին». Պաուլա Պինյոն
79Երեկ, 22:24
Թրամփը հրապարակել է քարտեզ, որտեղ Կուբան, Կանադան և Մեքսիկան ներկայացված են որպես Միացյալ Նահանգների մաս
144Երեկ, 21:59
Արարատ Միրզոյանն ու Բայբա Բրաժեն ստորագրել են ՀՀ-ի և Լեհաստանի կառավարությունների միջև արձանագրություն
101Երեկ, 20:24