Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ Անվտանգության խորհրդում չլինեն ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը
![]() 290 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ., 20:15 «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու՝ ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետերը, ՊՆ և ԱԳ նախարարներն, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը: Խորհրդում չեն լինելու ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահը: Մասնավորապես, ՀՀ նախագահի ու Աժ նախագահի չլինելը բուռն քննարկումների թեմա է դարձել հասարակական, քաղաքական շրջանակներում: Որպես հիմնավորում նշվում է, որ նոր Սահմանադրությամբ, Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության մարմին է դառնում: «Գործադիր իշխանությանն է վերապահված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը: Սրանով է պայմանավորված այն կազմը, որը սահմանված է օրենքով»,- ասում են ՀՀԿ-ականները: Ընդդիմադիր գործիչները, սակայն, հակադարձում են՝ «ԱԺ նախագահը քաղաքական կարևոր պաշտոն է, ու ավելի լեգիտիմ է ընտրված, քան վարչապետը... Կամ անվտանգության խորհրդում քննարկվում են երկրի պաշտպանությանը վերաբերող հարցեր ու ՀՀ նախագահը չի մասնակցում. բա ինչո՞ւ ենք բերել այդ մարդուն»: Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները, որ Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը. նոր խորհրդում չեն լինելու նախագահն ու ԱԺ նախագահը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
