«Միջազգային հանրության արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին». Տիգրան Բալայան
![]() 307 Երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ., 12:45 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին հայտարարության վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կրկին հանդես գալ ուժի կիրառման սպառնալիքով. այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արցախում պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի: Հիշեցնենք՝ Ալիևն օրեր առաջ հայտարարել էր, որ իր երկիրը պետք է «չմոռանա իր պատմական հողերի մասին և վերադարձնի Երևանը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
