«Սումգայիթում տեղի ունեցածն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետևանք էր, որն այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական գնահատականի չի արժանացել». ԱԺ նախագահ
![]() 1724 Հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ., 12:30 «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Բռնությունների ալիքը, որ սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում ևս: Ատելության ու հայատյացության այս քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին ու արտաքին քաղաքականության անքակտելի մասը, որի վրա կառուցում են այդ ժողովրդի ինքնագիտակցությունը: 30 տարվա մեջ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: Մենք դրան ականատես եղանք 2013-ին, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար դատապարտված Սաֆարովն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակվեց ու հերոսացվեց: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ աշխարհը նորից ականատես եղավ հայերի հանդեպ սերմանված ատելության քարանձավային դրսևորումներին: Եվս մեկ անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոններն ու միջազգային հումանիտար նորմերն այդ երկրի համար դատարկ հնչյուններ են»: Քոչարյանը նշեց, որ, հակադրվելով միջազգային հանրության ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին, հասարակությունները խաղաղության պատրաստելու փոխարեն, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը: «Հավատարիմ լինելով Ղարաբաղյան շարժման գաղափարներին՝ համազգային խնդիրների շուրջ համախմամբ, երկրում ու միջազգային հարթակներում նպատակային աշխատանքով ենք նրանց պարտադրելու խաղաղություն՝ հասնելով Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը, երաշխավորելով տարածաշրջանում հայության խաղաղությունը»,- եզրափակեց փոխարտգործնախարարը: Լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա նշեց, որ պետական մակարդակով կազմակերպված ու կատարված հանցագործության հետևանքով դաժանորեն սպանվեցին կամ վիրավորվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ, բազմաթիվ մարդիկ բռնի տեղահանվեցին ու ունեզրկվեցին: «Սումգայիթում տեղի ունեցածն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետևանք էր, որն այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական գնահատականի չի արժանացել միջազգային հանրության կողմից»,- ընդգծեց պաշտոնյան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22

