Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Իշխանությունն ընդդիմություն է ձևավորում հենց ինքն իրենից»․ Արման Աբովյան

«Իշխանությունն ընդդիմություն է ձևավորում հենց ինքն իրենից»․ Արման Աբովյան
27
Այսօր, 15:12

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Խաբիր մարդկանց և պահպանիր իշխանությունը» գործողությունը թափ է հավաքում։
Այսպես իշխանությունները սկսում են բեմադրել հերթական ներկայացումը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իշխող համակարգի ներսում տարաձայնություններ կան։
Եփաց հավերի ծիծաղը եկավ))
Արմեն Գրիգորյանի հանկարծակի «լուսավորումը»՝ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարների անհեռանկարայնության վերաբերյալ, կամ իշխանական թիմի ներսում Երևանի ավտոմոբիլային խցանումների շուրջ տեղի ունեցող իբր բախումները։
Եվ այս ամենը համեմվում է բացարձակ խելահեղ տեսանյութերով, որոնցում մեզ մանրամասն բացատրում են, թե ինչպես և ինչու է Փաշինյանը թեյ խմում, և թե երբ է բանան ուտելու։
Իրականում իշխանությունը որոշել է գործել ցանկացած ավտորիտար համակարգին բնորոշ կանոններով։ Այն ընդդիմություն է ձևավորում հենց ինքն իրենից։ Այսինքն՝ նրանք բոլորը նույնն են՝ նույն համակարգի տարբեր դեմքերը։
Նրանք բոլորը պատասխանատվություն են կրում Արցախի կործանման և հայկական պետականության աստիճանական կազմաքանդման համար, բայց, պարզվում է, հանկարծ նրանց սկսել են մտահոգել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներն ու Երևանի ավտոմոբիլային խցանումները։
Ո՛չ մի դեպքում մի՛ տրվեք այս էժանագին ներկայացմանը»։

Աղբյուրը`   Արման Աբովյան