«Ասում են՝ Արմեն Գրիգորյանի ընդդիմադիր տեսակետներն իշխանական սցենար են»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին

37
Այսօր, 15:00
«Ասում են՝ Արմեն Գրիգորյանի ընդդիմադիր, տարբերվող տեսակետներն իշխանական սցենար են, որն ուղղված է Սահմանադրության չընդունման դեպքում ընդդիմադիր դաշտի ռուսամետ հատվածը գրավելուն»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին։
«Ես կարդացել եմ այդ բոլոր տեսությունները, լսել ընդդիմադիր գործիչների մտքերն այս հարցի շուրջ, բայց դա ի ցույց է դնում փաստացի այն երևույթը, որ ՔՊ-ն Հայաստանի քաղաքական դաշտում երևի եզակի կուսակցություններից է, որն ունի ներքին ժողովրդավարություն ու ներքին քննարկումներ։ Պարոն Գրիգորյանի այդ կարծիքը եթե ձեզ համար նորություն է, մենք հենց ԱԺ-ում, խմբակցությունում ենք քննարկում ունեցել, և նա իր տեսակետն ունեցել է»,- պատասխանել է Ալեքսանյանը։

«Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի ընթացքում կարող են մի քանի անգամ շփվել»․ Ուշակով
614:43
«Ինչո՞ւ Հայաստանի համար էլ նախապայման չէ գերիների վերադարձից հետո խաղաղության պայմանագիրը ստորագրելը»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
1814:36
«Ձեր հարցը կարող եք տալ ադրբեջանական կողմին, եթե նման հնարավորություն ունենաք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
5114:12
«Փոխանակ պատասխանելու բարձրացված հարցերին՝ նախընտրում եք անձնական թիրախավորման ճանապարհը»․ Գառնիկ Դանիելյան
5014:00
Թրամփը ժամանել է Շենժեն (տեսանյութ)
14913:55
«Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում «լավ ծեծ տալ հայերին»»․ Տաթևիկ Հայրապետյան
6613:36
«Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի խուսափի պատասխանատվությունից»․ Արեգնազ Մանուկյան
6013:18
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմելու է ժողովրդին
9513:12