Արցախը՝ Եվրոխորհրդարանում. Բրյուսելում մեկնարկել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումը (տեսանյութ)
![]() 530 Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ., 17:30 Եվրոխորհրդարանում մեկնարկել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» խորագրով միջոցառումը, որի շրջանակում անցկացվելու է երկու նիստ, հաղորդում է «Արցախպրես»-ը: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության և «Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ելույթներով հանդես կգան ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), Յարոմիր Շտետինան(Չեխիա), Էլենի Թեոխարուսը (Կիպրոս), Լարս Ադակտուսոնը (Շվեդիա), Նիդեռլանդների «Քլինգենդաել» միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Պաուլ Սիրթսը, Քոիմբրայի ինստիտուտի սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիցինիա Սիմաոն, լրագրող Ցվետանա Պասկալեւան: Երկու նիստերի ընթացքում խորհրդարանականները և փորձագետները ներկայացնելու են վկայություններ, թե Եվրոպայի խորհրդարանն ինչպիսի վերաբերմունք է դրսևորել 1988 թվականի փետրվարից 1991 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ստեղծված ճգնաժամի նկատմամբ, քննության են առնելու Եվրոմիության ներկայիս քաղաքականությունը հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների միջեւ փոխվստահության ստեղծմանն ու խաղաղության խրախուսմանն ուղղված մի շարք խորհրդատվություններ: Արցախը՝ Եվրոխորհրդարանում. Բրյուսելում մեկնարկել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումը |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
