Եգիպտոսի խորհրդարանում արծարծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
![]() 320 Հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ., 13:00 Եգիպտոսի խորհրդարանի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յահիա Քիթուանին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Թարեք Խուլին եգիպտական խորհրդարանում անցած շաբաթ արծարծել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է Horizon Weekly-ն: Պատգամավորները խորհրդարանին կոչ են արել հետևել Նիդերլանդների օրինակին և պահանջել նմանօրինակ որոշում կայացնել: Քիթուանիի խոսքով՝ անհրաժեշտ է նման քայլ ձեռնարկել՝ Թուրքիայի կողմից շարունակվող ոտնձգություններին հակադարձելու համար: Նա նաև նշել է, որ այդ կոտորածները պատմական իրողություն են: Իր հերթին, Թարեք Խուլին «Վեթօ» շաբաթաթերթին ասել է, որ Եգիպտոսն այդ իրադարձությունների և պատմության ականատեսն է՝ նկատի ունենալով, որ Եգիպտոսում հայեր էին ապաստանել: «Ջարդերից ճողոպրածների թոռներն ապրում են մեզ հետ, հետևաբար, Օսմանյան պետությունը վերականգնելու ծրագրերը պետք է բացահայտվեն, անհրաժեշտ է ոչնչացնել Թուրքիայի հետապնդած ծավալապաշտական երազանքները»,- ասել է նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
