«2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռ ժխտում են Ցեղասպանությունը». Independent
![]() 2982 Ուրբաթ, 02 մարտի, 2018 թ., 11:15 Ամերիկյան The Independent պարբերականը հրապարակել է լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածը, որում լրագրողը պատմում է թուրք քաղաքացիների ծագումնաբանական տվյալների բացահայտման և վերջինների բուռն արձագանքի մասին: «Մինչ սուլթան Էրդողանի ինքնավարությունը հազարավոր թուրքեր ազատ էին, չնայած մասնակիորեն, խոսում էին իրենց տոհմի մասին: Նրանք գիտեին, որ հայերի զանգվածային սպանությունների և խոշտանգումների տարիներին քրիստոնյա ընտանիքները փրկություն էին գտնում իսլամի մեջ, տասնյակ հազարավոր հայերի ամուսնացնում էին թուրքերի կամ քրդերի հետ, իսկ նրանց երեխաները մեծանում էին իբրև մուսուլման և իրենց թուրք համարում, սակայն գիտեին, որ մասամբ հայ են: Տասնյակ հազարավոր հայ որբ երեխաներ հաճախում էին մուսուլմանական դպրոցներ, ստիպված էին թուրքերեն խոսել և փոխել իրենց անունները: Հնարավոր է, որ 2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռևս շարունակում են ժխտել Ցեղասպանության փաստը»,- գրում է Ռոբերտ Ֆիսկը: Ամերիկացի լրագրողը պատմում է նաև, որ հայկական «Ակօս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքն, ով սպանվեց 2007թ. Ստամբուլում թուրք ազգայնականների կողմից, դեռևս 2003-ին հայտարարել էր, որ թուրքական կառավարությունը գրանցամատյան ունի, որում նշում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունները: Լրագրողն ընդգծում է, որ մինչ այժմ պետական գաղտնիք է «թուրքական ազգի հայր» Քեմալ Աթաթուրքի գենետիկ ծագումը: «Հնարավոր է, որ 2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռ շարունակում են հավատալ, որ Ցեղասպանություն տեղի չի ունեցել»,- եզրափակում է Ֆիսկը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
