«ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախը». ամերիկացի դիվանագետ
![]() 2878 Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 12:40 ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը The National Interest ամերիկյան պարբերականում «Կարհամարհի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» վերնագրով հոդված է հրապարակել: Էվանսը կարծիք է հայտնել, որ այս անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգթոն համապատասաախան ուշադրության չի արժանանա ամերիկյան իշխանությունների կողմից: «Վաշինգթոնը չի ճանաչում Արցախը, փաստացի որևէ երկիր դա չի անում: Սակայն ԼՂՀ նախկին նախագահը, ով ԱՄՆ այցելեց 1999 և 2002թթ., հանդիպեց Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ: Վաշիգնթոնում ևս կա Լեռնային Ղարաբաղի բնակիչների պաշտոնական ներկայացուցիչ: Այցի շրջանակներում Սահակյանին կընդունեն միայն Կապիտոլիումում»,- գրում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է բարելավեն հարաբերություններն Արցախի հետ, որը ձգտում է ժողովրդավարության: «Ժամանակն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ներառվի համաշխարհային հանրության մեջ»,- նշում է Էվանսը՝ հաստատելով միջազգային մակարդակով երկրորդ հայկական հանրապետության ճանաչման կարևորությունը: Իր հոդվածում ամերիկացի դիվանագետը նաև գրում է, որ Արցախը պայքար է մղում իր անկախության համար՝ ռազմական ուժի սպառնալիքի ներքո: Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը 2016թ. Արցախ կատարած այցի համար ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
