Դին Քեյնը Իսրայելում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
![]() 3546 Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 21:15 Հանրահայտ դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Դին Քեյնը հարցազրույց է տվել The Jerusalem Post -ին, որի ընթացքում բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին, հաղորդում է armradio-ն: Դին Քեյնը, որը մարտի 5-ին Երևանում առաջին անգամ ցուցադրված «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գործադիր համապրոդյուսերն է, այս օրերին գտնվում է Իսրայելում: Նա մասնակցում է USA Today-ի աստղ, «Էմմիի» կրկնակի մրցանակակիր Լորա Մքքենզիի ճանապարհորդական հեռուստահաղորդման նկարահանումներին: Մարտի 14-ին լույս տեսած և պարբերականի առաջին էջում գովազդված հոդվածում Դին Քեյնը նշել է, որ թեև չի կարող օտար երկրին թելադրել, թե ինչ անել, նա, այնուամենայնիվ, լիահույս է, որ բոլոր պետությունները կճանաչեն ցեղասպանությունը, քանի որ դա «պատմական փաստ է»: Նա նաև ասել է. «Ես հասկանում եմ ԱՄՆ-ի քաղաքական նախապայմանները. մենք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր ունենք: Պատմություն կամ ցեղասպանություն ուսումնասիրող յուրաքանչյուր մարդու համար միանգամայն պարզ է, որ ցեղասպանությունը եղել է: Այն այսօրվա Թուրքիայի ժողովուրդը կամ կառավարությունը չի գործել… Բայց դա սարսափելի էր, իր անունով կոչեք եղելությունը», — ասել է Քեյնը: Այս այցի ընթացքում Դին Քեյնը նաև կայցելի Իսրայելի իշխանության բարձրագույն մարմին՝ Քնեսեթ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
