Մալթայում սպանված լրագրողին կոռուպցիոն սկանդալում Բաքվի մասնակցության մասին տեղեկացրած ռուս կինը հանձնվել է Հունաստանի իշխանություններին
![]() 4281 Չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ., 16:55 «Պանամական փաստաթղթերը» հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիային, ով անցած տարի զոհվեց մեքենայի պայթյունի հետևանքով, Մալթայի կոռուպցիոն սկանդալում Բաքվի մասնակցության մասին տեղեկացրած Ռուսաստանի 35-ամյա քաղաքացի Մարիա Եֆիմովան հանձնվել է Աթենքի իշխանություններին, հաղորդում է BBC-ն: Մալթայում նրա նկատամամբ հետախուզում էին հայտարարել՝ կապված լրագրողի սպանության հետ: 35-ամյա Մարիա Եֆիմովան աշխատում էր Մալթայի Pilatus Bank բանկում: Նշվում է, որ կինն Աթենքի ոստիկանություն է ներկայացել ինքնակամ՝ ասելով, որ իր վախենում է իր կյանքի համար: Եֆիմովան փորձել էր կացության իրավունք ստանալ Հունաստանում: Մինչ այդ նա բնակվում էր Մալթայում, և միայն լրագրողի սպանությունից հետո տեղափոխվել էր Հունաստան: Այժմ Եֆիմովան կալանքի տակ է: Նրան կասկածում են փողերի յուրացման համար, սակայն նա բոլոր մեղադրանքները հերքում է: Հիշեցնենք, որ 2016թ. Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր այսպես կոչված «Պանամական արխիվը», որում տվյալներ կային աշխարհի մի քանի երկրների վերնախավի կաշառակերության մասին: Կարուանա Գալիցիան դրանց հիման վրա հայտարարել էր, որ երկրի վարչապետի կինն օֆշորային ընկերություն ունի, որի միջոցով Ադրբեջանի իշխանություններից գումարներ է ստացել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
