«Գահերի խաղ» Հայաստանում և Ադրբեջանում. Euractiv
![]() 2575 Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 18:10 Եվրոպական Euractiv պարբերականում հրապարակվել է բուլղարացի լրագրող Գեորգի Գոտևի հոդվածը, որում լրագրողը խոսում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների համեմատության ու երկու երկրների նախագահների իշխանավարման հավանական շարունակության մասին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարին հայտարարեց նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, դրանք նշանակվեցին ապրիլի 11-ին: Ոչ ոք կասկած չունի, որ Ալիևը ևս մեկ ժամկետով կվերընտրվի: Իսկ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. սահմանադրական փոփոխություններ մտցրեց՝ վարչապետի լիազորությունների ընդլայնման մասին, և, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի այդ պաշտոնը հաջորդ շաբաթ»,- գրում է Գոտևը: Պարբերականը նշում է, որ Ալիևը պաշտոնում մնալու իր ցանկությունը քողարկում է Հայաստանի հետ փխրուն հարաբերություններում անկանխատեսելիությունից խուսափելու համար: Գոտևի խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում գոյություն ունեն կաշառակերության, խոսքի ազատության սահմանափակման խնդիրներ, որոնք այդ երկու երկրներին հեռացնում են ժողովրդավարությունից: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
