Թրամփին հորդորել են պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
![]() 1660 Հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ., 15:50 ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հորդորելով պատշաճ կերպով հարգել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով Ցեղասպանության հայտնի փաստը՝ նախագահ Ռեյգանի հետ մի շարքին կդասվեք, ով 1981թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Էյզենհաուերի վարչակազմի, ով նույնը արեց 1951թ.: Ճանաչելով հայերի Ցեղասպանությունը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր վերապրել են, ովքեր ամրապնդում են մեր երկիրը մինչ օրս: Մեր պարտքն է՝ անկեղծ խոսել պատմության մասին, ճանաչել 1,5 միլիոն հայերի զանգվածային կոտորածը»: Հայ դատի հանձնախումբը դիմել է նաև Կոնգրեսի իր գործընկերներին: Նամակի նախաձեռնողներն են Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Թրոթն ու Դեյվիդ Վալադաոն, ինչպես նաև Գուս Բիլիրակիսն ու Ադամ Շիֆը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
