«ՀՀԿ-ն ու Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով». Նիկոլ Փաշինյան
![]() 200 Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 10:25 «Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին և ժողովուրդն իրեն լիովին բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և որ հիմա ժամանակն է մտածել ՀՀԿ-ի վերարտադրության մասին։ Այսինքն, Սերժ Սարգսյանի հրաժարականի ուրախության ծխածածկույթի ներքո ապահովել ՀՀԿ-ի հետագա իշխանավարումը: Այս իրավիճակում պետք է հստակ դիրքորոշում արտահայտենք: Իրադարձությունների նման զարգացումը որևէ կերպ չի կարող մտնել հեղափոխության պլանների մեջ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանն՝ ընդդիմության առաջնորդն ասաց. «Մենք կարող ենք բոյկոտել այդ ընտրությունները, շրջափակել տեղամասերը և թույլ չտալ, որ կազմակերպի ՀՀԿ-ի վերարտադրության միջոցառումը»: Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնակատարն ասել էր. «Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները՝ ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»: Փաշինյանը կոչ արեց 11:00-ից վերսկսել դասադուլները, փողոցներ փակելը, կամուրջնել շրջափակելը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
