«Սարգսյանը չցանկացավ կրկնել Մարտի 1-ի փորձը». Washington Post
![]() 2340 Ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ., 17:35 «Երբ ես այնտեղ Արևելյան Գերմանիայի մի խումբ քաղաքացիների տեսա, հասկացա, որ նրանք ճիշտ են»,- այսպես իր ժամանակին բացատրեց փոխգնդապետ Հարալ Էգերը դարպասները բացելն ու համաքաղաքացիներին Բեռլինյան պատի միջով անցնելու թույլատրման որոշումը: Այս մասին Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին իր հոդվածում գրում է Washington Post-ի սյունակագիր Էն Էփլբաումը: «Այս շաբաթ ես հիշեցի Էգերի մասին, երբ Հայաստանի վարչապետը՝ տեսնելով իր ժողովրդին, հրաժարական տվեց»,- գրում է նա: Սերժ Սարգսյանն, ինչպես հիշեցնում է լրագրողը, ղեկավարեց Հայաստանը 10 տարի: «Կանխատեսելով իր պաշտոնաթողությունը՝ նա որոշ օրենքներ փոխեց, ամրապնդեց վարչապետի իշխանությունն ու այնպես արեց, որ խորհրդարանն իրեն նշանակեց այդ պաշտոնին: Հայերը դա չհանդուրժեցին»,- նկատում է Էփլբաումը: 11 օր բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան Երևանում: «Ես ճիշտ էի: Փողոցային շարժումն իմ պաշտոնավարման դեմ է, և ես կատարում եմ ձեր պահանջը»,- պարբերականը մեջբերում է Սարգսյանի խոսքը: Պարբերականը մեջբերում է նաև Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի կարծիքը, ում խոսքով՝ Սարգսյանի վրա ազդեց այն, որ Հայաստանն «ազգային համերաշխության բարձր զգացում ունեցող երկիր է»: «Մեկ այլ հնարավոր գործոն է այն, որ վերջին անգամ, երբ հայերը նման զանգվածային ցույցեր անցկացրեցին (2008թ. մարտի 1-ին), 10 մարդ զոհվեց: Հնարավոր է, որ Սարգսյանը չցանկացավ կրկնել այդ փորձը»,- գրում է Էփլբաումը: Լրագրողը Հայաստանի «հնարքը» համեմատում է Ռուսաստանի և Թուրքիայի օրինակի հետ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նմանատիպ «խաղ խաղացին»՝ փոխելով նախագահությունն ու վարչապետությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
