«Չգիտեմ՝ ցավակցե՞լ, թե շնորհավորել ՀՀ վարչապետին և ԱԳՆ-ին»․ Տիգրան Խզմալյան
![]() 257 Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ., 00:18 Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ, սա այլևս չի կարող սխալ լինել՝ Թրամփը սեպտեմբերի 12-ին կրկնեց իր օգոստոսի 8-ի աշխարհահռչակ դարձած հայտարարությունը, թե բա նա Ազերբայջանի և ԱԼԲԱՆԻԱՅԻ միջև պատերազմն է ընդհատել։ Հանուն արդարության նշենք, որ այս անգամ նա կարողացավ ճիշտ արտասանել «Ազերբայջան» բառը, սակայն Հայաստանն այդպես էլ մնաց «Ալբանիա»… Չգիտեմ՝ ցավակցե՞լ, թե շնորհավորել ՀՀ վարչապետին և ԱԳՆ-ին այսպիսի դարակազմիկ խաղաղության համաձայնագրով, որտեղ վկա-քավորը չի էլ հիշում, թե որ երջանկահիշատակ երկրին է նա օրհնել իր Նոբելյան մրցանակով։ Պատերազմն էլ Թրամփի պատմության դասագրքում դարձավ 22-ամյա, բայց դա արդեն էական չէ։ Էական է, որ ՀՀ ԿԳՍՄ նախարարությունն կրկին պետք է վերանվանի պատմության դասագիրքը՝ այսուհետ «Ալբանական պատմություն»»։ Աղբյուրը` Տիգրան Խզմալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
