«Թքած ունեն անվտանգության վրա, հարցեր են լուծում ռեժիմի վերարտադրության համար»․ Հայկ Սահակյան

«Քաղաքացիական որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկական բանակի թիվը կրճատելու նախաձեռնությունը, որով հանդես է եկել ՔՊ-ն, կամ ինչպես նիկոլներն են ասում՝ ծառայության ժամկետի կրճատումը մի քանի կարևոր թիրախային հարցեր է լուծում Նիկոլի ռեժիմի վերարտադրության համար։
1․ Կան մարդիկ, ում համար հնարավորինս քիչ ծառայելը արդեն իսկ վատ չէ, լավ է ու դա հավելյալ ձայներ կբերի նիկոլենց՝ ապահովելով ևս մի քանի տոկոս, ինչը օդ ու ջրի նման անհրաժեշտ է նրանց՝ իրենց 12-13% անոց ծայրահեղ ցածր վարկանիշով վերընտրվելու բարդ պրոցեսը։
2․ Կատարում են Ադրբեջանի պահանջը՝ կրճատել ՀՀ բանակի թիվը, փոքրացնել դրա հնարավորությունները՝ ստանալով արտաքին դաբրո՝ վերարտադրվելու համար։
Բնականաբար կհարցնեք՝ բա մեր անվտանգությո՞ւնը, չէ որ հայկական բանակը մեր անվտանգության ՄԻԱԿ երաշխավորն է ու դրա թվաքանակի փոքրացումը՝ առանց որակական, տեխնիկական, տեխնոլոգիական, գիտական և արհեստավարժության ու անհրաժեշտ այլ ատրիբուտիկայի ավելացման, բերելու է մեր անվտանգության մակարդակի թուլացման և մեզ էլ ավելի խոցելի ու թշնամու համար ցանկալի ու հեշտ թիրախի կարգավիճակի կհանգեցնի։
Ասեմ իմացեք՝ նրանք ԹՔԱԾ ունեն ձեր/մեր անվտանգության վրա, ճիշտ այնպես, ինչպես իրենց սիրելի նախկինները, հակառակ պարագայում կուժեղացնեին բանակը, կբազմապատկեին ռազմարդյունաբերական կազմակերպությունների թիվն ու որակը, միլիոնավոր դրոններ կարտադրեին ու կվաճառեին դրանք հենց հիմա կռվող կողմերին՝ բերելով փող և փորձ, հմտություններ, ռազմավարական նոր հնարավորություններ, հետևաբար անվտանգության նոր մակարդակի կառուցում, երբ թշնամու մտքով անգամ չէր անցնի հարձակվել մեր վրա․․․
Իսկ դա հնարավոր կլինի ոչ նիկոլների ժամանակ․․․
Հ․Գ․ խաղաղ ժամանակները օգտագործում են պատերազմի պատրաստվելու համար՝ հնարավորինս հեռու պահելով բուն պատերազմի հնարավորությունը»։

«Հարավային Կովկասում չի կարող տևական խաղաղություն լինել, քանի դեռ հայ գերիներն ազատ չեն արձակվել»․ Շերման (տեսանյութ)
209:24
«Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի». Հասմիկ Հակոբյան. «Հրապարակ»
1609:12
Սպասում են Կարապետյանի հրավերին. «Հրապարակ»
3509:06
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
5409:00
Ղալիբաֆը ժամանել է Ադրբեջան
5608:58
«Իշխանական պրոպագանդան թող նայի, թե նախորդ տարիների ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»․ Թաթուլ Հակոբյան
7102:06
«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան (տեսանյութ)
8800:29
«Դառնալու է նիկոլական «արդարադատության» այլանդակությունն արտացալող գործերից մեկը»․ Դերենիկ Մալխասյան
7700:18