Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Համալսարանները ժողովրդի համար ճակատագրական փուլերում հանդես են եկել առաքելությամբ, իսկ այսօր լուռ են»․ Վարդան Բալյան

«Համալսարանները ժողովրդի համար ճակատագրական փուլերում հանդես են եկել առաքելությամբ, իսկ այսօր լուռ են»․ Վարդան Բալյան
104
Երեկ, 23:42

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի Կամերչեսկի դպրոցի մեծ սրահում տեղի է ունեցել Հայաստանի անդրանիկ համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանի խորհրդի փոխնախագահ Սահակյանը, վարչապետ Խատիսյանը, նախարարներ Աղբալյանը՝ հանրային կրթության, Չիլինգարյանը՝ արդարադատության, Արարատյանը՝ ֆինանսների, Հայաստանի կոմիսար Հասկելը, անգլիական կոմիսիայի պետ Ուորդրոպը, ֆրանսիական միսիայի ներկայացուցիչ Բուադեպարը, Պարսկաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Դահլիճը և պատշգամբները ծայրից ծայր լիքն էր, ասեղ գցելու տեղ չկար:
Հանդեսն կսվեց Մեր հայրենիքի երաժշտական նվագակցության ներքո, որ լսվեց հոտնկայս: Առաջին ելույթի պատիվը վերապահվել էր կրթությայն նախարար Աղբալյանին, որ պրոֆեսորա-դասախոսական կազմի կողմից հրավիրված էր նախագահելու հանդիսավոր նիստը: Երկորդը ելույթ ունեցավ Համալսարանի տեսուչ Ղամբարյանը՝ հույս հայտնելով, որ համալսարանը պիտի ծաղկի ազատության արևի ջերմությամբ ու գիտության լույսով, ժողովրդական հիմունքներով, որպեսզի դառնա հայ ժողովրդի մտավոր առաջադիմության նավավարը:
Իր պատմության ընթացքում մեր համալսարանները բազմիցս, մեր ժողովրդի համար ճակատագրական փուլերում հանդես են եկել հենց այդպիսի առաքելությամբ:
Իսկ այսօր լուռ են, կարծես չկան այլևս, գոյություն չունեն: Ականավոր լեհ գրող, երգիծաբան Ստանիսլավ Եժի Լեցը մի հետաքրքիր խոսք ունի այս կապակցությամբ՝ կարող է արդյո՞ք վայրենիներին կեր դարձած միսիոները իր առաքելությունն ավարտված/իրականացված համարել»։

Աղբյուրը`   Վարդան Բալյան