Հակոբ Բադալյանը՝ Նարեկ Մկրտչյանի և Հիքմեթ Հաջիևի ձեռքսեղմման մասին
![]() 248 Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ., 00:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Լուսանկարը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները: Այն պատկերում է Վաշինգթոնում տեղի ունեցած մի միջոցառմանը Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի ձեռքսեղմումը Ադրբեջանի նապագահ օգնական Հաջիևի հետ: Դատելով լուսանկարից, այն ոչ միայն պարզապես դիվանագիտական ձեռքսեղմում է, այլ շատ ջերմ ձեռքսեղմում: Ընդ որում, հարկ է նկատել, որ դատելով պատկերից, այն վաղեմի ծանոթների ձեռքսեղմում է: Այսինքն մարդկանց, որոնք նախկինում ունեցել են շփումներ, բավականին ծանոթ են միմյանց: Թե որտեղ են շփվել Նարեկ Մկրտչյանն ու Հիքմեթ Հաջիևը նախկինում, դժվար է ասել: Գիտենք, որ Մկրտչյանը Հայաստանում սոցապնախարար էր և ի պաշտոնե չուներ Ալիևի օգնականի հետ շփվելու անհրաժեշտություն: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Մկրտչյանը բավականին սերտ կապեր ունի ամերիկյան կրոնական կազմակերպությունների հետ, մասնակցել է նրանց միջոցառումներին, և գուցե հենց այդ լոբբինգի ազդեցությամբ էլ նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպան: Հնարավոր է, որ Մկրտչյանն ու Հաջիևը նախկինում հանդիպել են հենց այդպիսի միջոցառումներից որևէ մեկի ժամանակ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
