«Տեղի է ունենում հայկական պետականության «կենցաղայնացում»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Այսօր տեսանյութեր են տարածվել, որ խորհրդարանում է Սուպեր Սաքո անունով երգիչը: ԱԺ նախագահը, որ մտերիմ է նրա հետ, նույնիսկ ողջունել է։ Չգիտեմ, խորհրդարանում նրա հետ նկարվելու ցանկություն ունեցողներ եղել են, թե՞ ոչ:
Սա սիմպտոմատիկ երևույթ է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ընդամենը մի դրվագ է, սակայն սա պետական քաղաքականության սիմպտոմ է, կամ ավելի շուտ՝ ապապետական քաղաքականության սիմպտոմ: Խորհրդանշական է, օրինակ, որ գործնականում նույն ժամերին Նիկոլ Փաշինյանը Վանաձորում նորակառույց դպրոցում հերթական անգամ հայտարարել է, որ դպրոցը իրենց համար այն տեղն է, որտեղ երեխաները պետք է սովորեն լավ ապրել:
Ես այս «բանաձևին» անդրադարձել եմ դեռևս սեպտեմբերի 1-ին, երբ կառավարությունից հնչել էր այդ ուղերձը: Եթե դպրոցը պետական անձանց համար ընդամենը լավ ապրել սովորելու վայր է, ապա որևէ կերպ զարմանալի չէ, որ խորհրդարանն էլ մի վայր է, որտեղ կարող է այցելության գալ սուպեր սաքոն և արժանանալ ԱԺ նախագահի ընկերական ողջույնին: Զարմանալի չէ, որ պետական դատական իշխանության բարձրագույն ներկայացուցիչը հետո կարող է աշխատանքի անցնել կառավարության ղեկավարին կից գրասենյակում:
Ինչպես ասել եմ՝ տեղի է ունենում հայկական պետականության «կենցաղայնացում»: Պետական մշակույթի նշաձողերը իջեցվում են կենցաղային մշակույթի մակարդակի: Եթե նախկինում դրանք եղել են՝ թեկուզ զգալիորեն ձևական, փաթեթային մակարդակի, այդուհանդերձ եղել են, հիմա այդ փաթեթն էլ պատռում են ու դեն գցում և պարզապես բաց տեքստով պետական մշակույթը բերում կենցաղային հարաբերությունների և մշակույթի աստիճանի»:

«Վենսը մտահոգված է Իրանի հետ հակամարտության սրման հնարավորությամբ». #CNN
409:48
«Խճճվել է տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև»․ Արտակ Զաքարյան
17001:06
«Ո՞րն է վիճակագրական կոմիտեի ղեկավարի՝ «նավը» լքելու ցանկության պատճառը»․ Արթուր Դանիելյան
18000:24
«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հակամшրտության պատճառն ակնհայտ էր, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամшրտության պատճառն անհասկանալի է»․ Տոկաև (տեսանյութ)
28800:10
Տոկաևը կոչ է արել վերադառնալ Ստամբուլյան համաձայնագրերին և սառեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը (տեսանյութ)
282Երեկ, 23:47
«Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
123Երեկ, 23:06
Դավիթ Խուդաթյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել (տեսանյութ)
136Երեկ, 22:30
«Իշխանության անզորությունը սկսվում է այն ժամանակ, երբ կորցնում է համոզելու և կառավարելու կարողությունը»․ Հրայր Կամենդատյան
134Երեկ, 22:00