Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է գրանցվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Ի՞նչ է մենինգոկոկային վարակը
Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից։
Ինչպե՞ս է փոխանցվում վարակը
Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց։
Ախտանշանները
* Բարձր ջերմություն
* Ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում
* Սրտխառնոց, փսխում
* Թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցում
* Մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)։
Ինչպե՞ս պաշտպանվել մենինգոկոկային վարակից
Առկա է մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ.
* պատվաստում
* կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100107.09.2026, 09:24