«Ադրբեջանի նախագահի հետ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը». Նիկոլ Փաշինյան
![]() 1348 Չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ., 16:40 «Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը վերցնելու մասին, փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է: Դա կարող է լինել այն դեպքում, երբ կստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այո, հարցը պետք է լուծվի բանակցային, խաղաղ ճանապարհով»,- Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ բանակցային ձևաչափը լիարժեք չէ, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության կողմերից մեկն՝ Արցախի ղեկավարությունը: «Պետք է բացառվի խնդրի ուժային լուծման վերաբերյալ որևէ մոտեցում ու դիրքորոշում: Իմ հայտարարությունները բանակցությունների վերաբերյալ լրջագույն նորություններ են պարունակում ու ամենալուրջը հետևյալն է՝ պատրաստ եմ Հայաստանի անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ պետք է բանացկի Արցախի իշխանությունն՝ ի դեմս Արցախի նախագահի»,- ասել է Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
