«Կշարունակենք խորացնել հարաբերությունները Հայաստանի ներքաղաքական ճգնաժամից հետո». Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ
![]() 963 Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 14:00 Այսօր Սոչիում մեկնարկած հանդիպման արարողակարգային մասի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին և ընդգծեց հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնեց, որ հույս ունի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, ինչպես նաև համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: «Բարձր եմ գնահատում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները: Մենք կշարունակենք խորացնել այդ հարաբերությունները Հայաստանի ներքաղաքական ճգնաժամից հետո: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ անցած տոների կապակցությամբ, հետաքրքրիր էր հետևել Կարմիր հրապարակում անցկացված շքերթին: Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսական ռազմաարդյունաբերական համալիրը»,- նշեց ՀՀ վարչապետը: Նշենք, որ լրագրողները մասնակցել են միայն արարողակարգային նկարահանմանը: Առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետևում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
