Ֆրանսիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
![]() 730 Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 14:50 Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում շնորհավորանքներս և հաջողության լավագույն մաղթանքներս: Այսօր, առավել քան երբևէ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է իրավական պետության և բարեփոխումների կոնսոլիդացման ճանապարհին նրան ուղեկցելու համար: Ինչպես գիտեք, Մինսկի խմբում Ֆրանսիան հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ և բանակցված անհրաժեշտ լուծում գտնելու գործընթացին: Ֆրանսիան կշարունակի հանգուցալուծման հասնելուն ուղղված ջանքերը: Եվրոմիության հետ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունն է ցուցաբերել Ֆրանսիան, նոր դինամիկա է բերում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջև ներդրումների և առևտրատնտեսական հարաբերությունների վերելքով: Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եզակի հնարավորություն է ընձեռում՝ մեր երկու երկրների միջև կապերը խորացնելու և Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու համար, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը վերատեղայնացնելու, ինչպես նաև Շառլ Ազնավուր կենտրոնը ավարտին հասցնելու միջոցով, որը կոչում ունի դառնալու Երևանոմ ֆրանսիական մշակույթի ցուցափեղկը: Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին ապահովելու համար գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը»,- ասված է Ֆրանսիայի վարչապետի շնորհավորական ուղերձում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
