Մակրոնը զորակցել է Էրդողանին բռնապետ անվանած «Le Point» ամսագրին
![]() 661 Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 18:30 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել «Le Point» հանդեսին, որի շապիկին հայտնվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի լուսանկարը՝ «բռնապետ» գլխագրով: Ֆրանսիայի Ավինգոն քաղաքում տեղի թուրքական համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ ցուցափեղկերից ապօրինաբար հանել էին ամսագրի վերջին համարի մասին ծանուցող ազդագրերը: Այդ կապակցությամբ խիստ դժգոհություն է հայտնել Մակրոնը՝ Twitter-ի իր էջում գրելով. «Ֆրանսիայում խիստ անընդունելի է Le Point հանդեսի ազդագրերի հետ այդ կերպ վարվելը, ինչ է թե դրանք դուր չեն գալիս ազատության թշնամիներին։ Մամուլի ազատությունը անգին է։ Եթե մամուլի ազատություն չլինի, ապա կլինի բռնապետություն»։ Թեմայի առնչությամբ մեկնաբանություն էր ներկայացրել նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Մենք լավ գիտենք նմանատիպ հարձակումների նպատակը։ Արդեն անցել են այն օրերը, երբ Թուրքիան ձեզնից հրահանգ էր ստանում։ «Բռնապետ» ասելով՝ դուք այլևս չեք կարող հետ բերել այդ օրերը»,- ասել էր նա: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
