«Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար: Կարծում եմ՝ հասկացաք ինչ նկատի ունեմ». Նաիրա Զոհրաբյան
![]() 661 Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 12:00 ԱԺ պատգամավորները ելույթներ են ունենում, հերթագրված են միայն «Ելք»-ի ու «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Գործ ունենք նրա հետ, որ Արցախի բարձրագույն պարգև ստացած անձը սովորական, շարքային գող է, ով կարող է իրեն թույլ տալ գողանալ զինվորի հացը: Սա տարիների բեսպրեդելի արդյունք է, ով ռեգիոնը դարձրել էր իրենը, բնակիչներին՝ ճորտ: Առնվազն կարող եմ տարակուսել, որ իրավապահ համակարգը չի իմացել, որ առաջնագծի համար նախատեսված 1-03-ի մեքենան տեղ չի հասել: Գրիգորյանը պատասխան պիտի տա զոհված զինվորների ծնողների առաջ: Մեր երկրում բազմաթիվ մանվելգրիգորյաններ կան, նա միակը չէ: Նա պետք է պատասխան տա այն երեխաների առջև, որոնցից մեկի ծնողի հետ երեկ խոսում էի,: Երեխան նամակում գրել էր՝ «Աղոթում եմ քեզ համար, իմ զինվոր», և որի ծնողն ապառիկով գյուղի խանութից քաղցրավենիք էր վերցրել ու ուղարկել զինվորներին: Մինչդեռ ուղարկածը հասել էր արջերին ու վագրերին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ սպա Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար. «Եթե իհարկե այդքան քաջություն ունենա: Կարծում եմ՝ հասկացաք ինչ նկատի ունեմ»,- եզրափակեց ելույթը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
