«Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռանալը խարդախ գործարք է». Զարուհի Փոստանջյան
![]() 1240 Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 12:55 «Բուն խնդիրն այսօր դա ՀՀԿ-ն է, և այնտեղ հանգրվանած բոլշևիկներն ու իհարկե՝ ղեկավար անձինք՝ Սերժ Սարգսյանը, նրանից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանը, որին ևս պատասխանատվության պետք է կանչել: Իսկ եթե ցանկանում ենք իրապես փոխել երկիրը, Լևոն Տեր-Պետրոսյանին ևս: Այս երեք անձինք դեռ գտնվում են ազատության մեջ: Եթե ավագանին չենք լուծարելու, թույլ ենք տալու այլ մարմիններ ևս գործեն, կնշանակի՝ Սերժ Սարգսյանին հեռացնելով՝ իրավիճակի վրա չենք ազդել, որովհետև համակարգը նոր սերժսարգսյաններ է ծնելու»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում հերթական ելույթով հանդես եկավ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Վերջինն անդրադարձավ նաև հարևան երկրներում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներին՝ զուգահեռներ տանելով մեր իրականության միջև. «Էրդողանն ու Ալիևը վերընտրվեցին ու այս անցումային շրջանում պարտավոր ենք սթափ գնահատել՝ ինչ է կատարվում: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդքան հեշտությամբ հեռացավ, որովհետև սա պատահական չէ: Սեղանին է դրված մեր հայրենիքի մի մասի հանձնումը թշնամուն ու այս անգամ հարձակումը լինելու է մի քանի կողմից: Նորից եմ հորդորում՝ մենք որքան շուտ լուծենք մեր հարցերը, ձևավորենք հանրային իշխանություն, որքան շուտ գնահատական տանք այն անձանց, ովքեր խարդախ գործարքի կողմ են եղել, այնքան լավ: Խարդախ գործարք է նաև Սերժ Սարգսյանի հեշտ հրաժարումն իշխանությունից»,- եզրափակեց ավագանու անդամը: Երևանի ավագանին ավարտեց այս նստաշրջանի աշխատանքը: Կամո Արեյանը տեղեկացրեց, որ ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2018-ի սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը, ժամը՝ 11:00-ին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
