«Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ժամանակին տարածված մի հերյուրանքի թարմացման փորձի մասին». Արման Մուսինյան
![]() 643 Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 10:00 Պատմաբան Արտակ Մովսիսյանն անդրադարձել է դաշնակցության կողմից 1993 թվականին հրապարակված մի կեղծ փաստաթղթի, որում արձանագրված է, թե իբր ՀՀ Առաջին նախագահը եղել է ԿԳԲ-ի ավագ լեյտենանտ։ Ժամանակին Առաջին նախագահի մամլո ծառայությունը այնքան անհեթեթ է համարել այդ հրապարակումը, որ հարկ չի համարել անդրադառնալ դրան։ Մենք ուրախ ենք, որ Մովսիսյանը մեզ առիթ է տալիս մեկընդմիշտ սպառիչ կերպով հերքելու այդ զառանցանքը։ Այդ նկատառումով, ստորև հրապարակում ենք որոշ փաստաթղթեր Լևոն Տեր-Պետրոսյանի զինվորական հաշվառման անձնական գործից, ilur.am-ում հրապարակում է ներկայացրել Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: 1. Երևանի Պետական Համալսարանի ռազմական ամբիոնի բնութագիրը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին: 2. Լևոն Տեր-Պետրոսյանի զինվորական ծառայության պիտանելիության ատեստացիան, տրված Երևանի Սպանդարյանի շրջանի զինվորական կոմիսար, գնդապետ Ա. Մկրտչյանի և հաստատված ՀԽՍՀ Զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Ա. Ղազարյանի կողմից: Այս երկու փաստաթղթերից ակնհայտ է դառնում՝ ա. որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ոչ թե ԿԳԲ-ի, այլ ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ավագ լեյտենանտ, ռազմական թարգմանչի մասնագիտությամբ. բ. որ նա, ԵՊՀ ռազմական ամբիոնի բնութագրի համաձայն, «արտահայտել է ԽՄԿԿ ազգային քաղաքականությանը վերաբերող սխալ տեսակետներ» և «որպես արաբերենի թարգմանիչ կարող է օգտագործվել երկրի ներսում», ինչը նշանակում է, որ Տեր-Պետրոսյանին դեռևս ուսանողական տարիներից փակցվել է «այլախոհի», այն է՝ անհուսալի տարրի պիտակ, և նա, ըստ էության, հավերժ զրկվել է արտասահմանյան ուղևորությունների հնարավորությունից,- նշել է Մուսինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54




