Միջազգային ընկալելիություն ունեցող հայկական նոր մոտեցումներ. «Ազդակ»
![]() 493 Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 01:15 «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր հոդվածում գրում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առիթով կատարված բազմաթիվ հանդիպումների ընթացքում փոխանցված մոտեցումներում և արված հայտարարություններում կարելի է առանձնացնել հետևյալ մտքերը, որ ՀՀ վարչապետը հայտնել է Լատվիայի նախագահի հետ կայացած հանդիպմանը. ա. Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունները այս երկրներն ավելի են իրար միացնում և նրանց ավելի մոտ դարձնում: Հայկական կողմն ակնկալում է նաև ԵՄ աջակցություն այս ճանապարհին՝ ավելի ուժեղ դարձնելու Հայաստանի Հանրապետությունը: բ. Ադրբեջանը շարունակում է շփման գծի իրավիճակը լարելու գործելաոճը, քանի որ այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաև Ադրբեջան: գ. ՀՀ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին. հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության դեմ: դ. Անհրաժեշտ է միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից շփման գծի վրա իրավիճակը սրելու փորձերին: ե. ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Այս հանդիպմանը արծարծված առանցքային մոտեցումները թվում է, որ կամփոփեն մեր արտաքին քաղաքականության իրականացման ներկա փուլի կարևորագույն շեշտադրումները: Եվրախորհրդարանի համաժամանակյա բանաձևերը ՀՀ-ին և Ադրբեջանին վերաբերող երկկողմ ուղերձներ էին փոխանցում. մեր դեպքում դրական-քաջալերական, Ադրբեջանի՝ բացասական-պայմանադրական: Դրական-քաջալերականը հիմնովին վերաբերում էր ժողովրդավարացմանը և այս դեպքում ևրոպական կամ ընդհանրապես արևմտյան մոտեցումով հետխորհրդային ախտանիշերի վերացման միտումներին. իսկ բացասական- պայմանադրականը բռնատիրության, միանձնյա կառավարական համակարգի և դարձյալ հետխորհրային երկրները հատկանշող ախտանիշային առումով չհեռացող ղեկավարների իրողությամբ: Հայկական կողմը, ի դեմս վարչապետի, լիարժեք օգտագործում է միջազգային հարթության վրա գոյություն ունեցող այս ընկալում-դիրքորոշման հիման վրա ստեղծվող պահերը: Հակադրելով Ադրբեջանի բռնատիրական կարգերը հայաստանյան քաջալերվող ժողովրդավարացման գործընթացին, վարչապետը նպատակաուղղված քայլ է կատարում միջազգային հարված հասցնելու Բաքվին և դրանով իսկ հայանպաստ դիրքորոշումներ ապահովելու արցախյան հակամարտության բանակցային գործընթացում, շրջելու համար խաղի հավասարեցման կանոնները: Այս նոր բացատրությունը, որը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանի վարչապետը թե՛ շփման գծին և թե՛ պետական սահմանին Ադրբեջանի կատարած գործողություներին՝ լրիվ տեղավորվում է միջազգային ընկալում-դիրքորոշման այսօրվա իրականության ճշտած սահմաններում: Բաքուն հարձակողապաշտության նոր դրսևորումներ է կազմակերպում կանխարգելելու համար ժողովրդավարական ալիքի ՀՀ-ից Ադրբեջան անցումը: Այստեղ միաժամանակ նուրբ ձևով փոխանցվում է նաև այն պատգամը, որ Երևանը Հարավային Կովկասում կարելի է դիտարկել իբրև ժողովրդավարական կարգեր արտահանող երկիր: Այս հայտարարության քաղաքական փիլիսոփայության ամփոփումն այն է, որ ներկա պահին Երևանը Բաքվի հարձակողապաշտպության դրդապատճառների պարզաբանման համար միջազգային մակարդակի վրա ընկալելի նոր հնչեղություն է ապահովում և դրա հիման վրա կոշտ արձագանք ակնկալում միջազգային ընտանիքից զսպելու համար Բաքվի ախորժակները: Իսկ այս վարքագծի հետևողականության համար Երևանը հայտարարում է իր պատրաստ լինելը՝ առաջիկա ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու համար, որոնք անպայման կարող են միջազգային հեղինակության նոր նշաձող ապահովել մեր երկրին, իսկ հավելյալ բացասական- պայմանադրական ճնշումներ Բաքվին՝ հատկապես նկատի ունենալով Գանձակի շրջանում գրանցված պատահարները և Բաքվի իշխանությունների հակազդեցության եղանակները: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
