«Ժենգյալով հաց»-ի փառատոն՝ Մարտակերտում
![]() 2742 Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ., 17:05 Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում տեղի է ունեցել արցախյան ամենահամեղ ուտեստներից մեկի՝ ժենգյալով հացի փառատոնը: Այս մասին տեղեկացնում է Փառատոնի նպատակն է հրավիրել թե՛ մարդկանց, թե՛ պաշտոնյաների, թե՛ զբոսաշրջիկների և թե՛ էկոտուրիստների ուշադրությունը դեպի Հաթերք և փոփոխություն մտցնել գյուղի առօրյայի մեջ: Ժենգյալով հացը համարվում է արցախյան խոհանոցի «այցեքարտը: Յուրաքանչյուր արցախցի լավ գիտի նրա պատրաստման ձևը և համեղ համը, որը ուտելուց երբեք չես կշտանա: Ժենգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներից է պատրաստվում: Արցախի տարբեր կողմերից Հաթերք էին ժամանել արհեստավարժ մասնագետներ, որոնք հյուրերին ծանոթացնում էին ժենգյալով հացի պատրաստման հմտություններին, առանձնահատկություններին և գաղտնիքներին։ Տոնական սեղանների անպակաս մասն էին կազմում նաև խորովածը, գինին, վիլսալին, փախլավան, կաթնաշոռով հացը, բազմապիսի թթուների և մուրաբաների տեսականին, և այլ ազգային համեղ ուտեստներ: Փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ազգային և հայրենասիրական երգ ու պարով՝ Հաթերքի միջնակարգ դպրոցի աշակերտների, մանկապարտեզի սաների և Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնի երգիչների կատարմամբ: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
44726.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
59326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
114425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
102124.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50624.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68221.02.2026, 00:42















