«Մենք դուխով ենք ու մեղավոր չենք, որ բացահայտումների 99%-ը վերաբերվում է կոնկրետ քաղաքական ուժի». Արարատ Միրզոյան
![]() 787 Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ., 13:40 ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ին: «Որևէ կերպ դրված չէ նպատակ՝ անել քաղաքական հետապնդումներ և օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նպատակներով. մենք մեղավոր չենք, որ բացահայտումների երևի 99%-ը վերաբերվում է կոնկրետ քաղաքական ուժի: Այդ ուժն է եղել իշխանություն, նա է օգտագործել բոլոր լծակները սեփական գրպանի, սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Ի վերջո, դրա համար եղավ հեղափոխությունը: Այստեղ միտում չկա, ուղղակի վիճակագրությունը, փաստն այդպիսին է: Մենք ինչպես ասել ենք, որ քաղաքական վենդետա չի լինելու, այդպես էլ շարունակում ենք»,- ասել է Արարատ Միրզոյանը: Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ պայքարում չափազանց մեծ տեղ է հատկացվում ուժային կառույցներին, առաջին փոխվարչապետն ասել է. «Ցավոք, տարիների ընթացքում այնպես է ստացվել, որ բանը բանից այնքան է անցել, այսինքն հանցագործություններն արված են, կան անհերքելի ապացույցներ և բնականաբար պետք է դրանցով զբաղվի իրավապահ համակարգը: Այլ բան, որ մենք հիմա աշխատում ենք մակել ու ներդնել կանխարգելիչ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա կոռուպցիան ի հայտ գա սկզբնական փուլում, ու բանը չի հասնի իրավապահներին»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
