«Փորձում էին ճշտել՝ ԵՄ-ն որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին». Փաշինյանը՝ ռուս պրանկերների կատակների մասին
![]() 1076 Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ., 16:40 Հումորից բացի, քաղաքական բովանդակություն եմ տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուս պրանկերների կատակներին: «Այդ խոսակցությունների հեղինակները փորձում էին ճշտել՝ Եվրոմիությունը որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին: Հուսով եմ՝ ճշտել-վերջացրել են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հեռախոսազրույցների վերաբերյալ խնդրել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին տեղյակ պահել, որ ինքը ԵՄ պաշտոնյաների հետ հեռախոսազրույց չի ունեցել: Հիշեցնենք, որ ռուս պրանկերներ Լեքսուսն ու Վովանը վարչապետի անունից զանգել էին Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին և ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին: Ավելի վաղ պրանկերները վարչապետի անունից նմանատիպ հեռախոսազրույց էին ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
